ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Փոքր Մհեր կրթահամալիր» ՊՈԱԿ-ի բյուջեից առանձնապես խոշոր չափերի գումար յուրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Նախաքննությամբ  պարզվել եւ հիմնավորվել է, որ «Փոքր Մհեր կրթահամալիր» ՊՈԱԿ-ի` թվով 165 հայակազունների համար սնունդ եւ պարենային մթերք ձեռք բերելու նպատակով  ՀՀ պետական բյուջեից նախատեսվել եւ փոխանցվել է գումար  365 օրվա համար։ Քննությամբ  բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ նախատեսված գումարից կատարվել է  22.643.000 ՀՀ դրամի յուրացում, պարզվել դրա եղանակը։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ նշված ժամանակահատվածում ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձին՝ Է.Միքայելյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ  գլխավոր հաշվապահ Շ.Պապիկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով։

Նշված մեղադրանքի մասով նախաքննությունն ավարտվել է  եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան, իսկ անջատված վարույթով նախաքննությունը շարունակվում է։