Ճապոնիայում բնակչուհին վրեժ է լուծել իրեն դավաճանած զուգընկերոջից՝ տղային պատկանող Apple սարքերը սուզելով լոգարանի տաշտի մեջ, հայտնում է The Daily Mail-ը:
Աղջիկը լուսանկարել ջրի մեջ ընկղմված այֆոնները, այփադները, մաքբուքերն ու այլ էլեկտրական սարքերը եւ լուսանկարներն ուղարկել անհավատարիմ ընկերոջը: Պարբերականը վերջինիս արձագանքի մասին չի գրում, սակայն հայտնի է, որ երիտասարդն իր Twitter-ի էջում հրապարակել է ստացված կադրերը:
Լուսանկարներն ակտիվորեն քննարկվում են սոցկայքի օտգատերերի կողմից: Ինտերնետ-օգտատերերն, ընդհանուր առմամբ, աղջկան գրառումը տարածել են շուրջ 15 հազար անգամ:



























