Հուլիսի 28-ի գիշերը եւ օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծել է Մեհդիլի, Հորադիզ, Կորգան, Քյուրդլար, Աշաղը Վեյսալի, Կարաչուկ, Բաշ-Քարվենդ, Քենգեռլի, Ջրաբերդ եւ Թալիշ ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:
ԼՂՀ պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:




























