Հուլիսի 28-ին, ժամը 11.09-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Գայի պողոտայի թիվ 16/5 հասցեում գտնվող RR բենզալցակայանում:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.17-ին, մարվել` 11.20-ին:

Բենզալցակայանում այրվել է լիցքավորման սարքավորումը:

Հրդեհի հետեւանքով բենզալցակայանի աշխատակիցներ` Ա. Սարգսյանը, Վ. Մարկոսյանը եւ Ք. Դանիելյանը ստացել են թեթեւ աստիճանի այրվածքներ, տեղափոխվել Երեւանի Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն եւ ստանալով առաջին բուժօգնություն` դուրս գրվել: