Հուլիսի 28-ին Երեւան-Սեւան ավտոճանապարհի 13-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, եւ անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել Աբովյան քաղաքից մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «ԳԱԶել» մակնիշի 1677 Լ պետհամարանիշի եւ «ԶԻԼ-130» մակնիշի 069 ՏԼ 65 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ԳԱԶել» ավտոմեքենայի վարորդ, 52-ամյա Կարո Հակոբյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Հրշեջ-փրկարարների օգնությամբ Կ. Հակոբյանը դուրս է բերվել ավտոմեքենայից եւ հանձնվել շտապօգնության աշխատակիցներին:




























