Բարսելոնում շարունակվում է աթլետիկայի Եվրոպայի առաջնությունը: Մեկնարկ է դուրս եկել Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը: Այս անգամ էլ Ամալիա Շառոյանը վերջինն է հասել վերջնագիծ: 400 մետր արգելավազքի առաջին փուլում Շառոյանը չորրորդ վազքահերթում ցույց է տվել 1:03.37 արդյունք:
400 մ արգելավազք, 1-ին փուլ, 4-րդ վազքահերթ
1. Նատալիա Անտյուխ, Ռուսաստան 54.29 Q
2. Ֆաբիեն Կոլման, Գերմանիա 55.69 Q
3. Եվա Զունդա, Լատվիա 56.02 Q
4. Մարցեն Կոչելնիակ, Լեհաստան 56.52
5. Սարա Պետերսեն, Դանիա 57.28
6. Անաստասիա Ռաբչենյուկ, Ուկրաինա 57.72
7. Քրիստինա Վոլֆովա, Չեխիա 58.42
8. Ամալիա Շառոյանը, Հայաստան 1:03.37
Երեկ, 100 մետր վազքի նախնական մրցումներում Արման Անդրեասյանն իր վազքահերթում վերջինն էր հասել եզրագծին:




























