Ռուսաստանը ցանկանում է լինել հայ-ադրբեջանական հակամարտության մրցավարը: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չառնեցկին:

Նա հայերին խորհուրդ է տալիս զգույշ լինել Ղարաբաղյան հարցի վերաբերյալ:

«Իմ պատասխանը հնարավոր է՝ հեշտ չընկալվի, սակայն պետք է զգույշ լինեք, որովհետեւ այս հարցը լավ գնդակ է Ռուսաստանի համար՝ այս տարածաշրջանում խաղալու համար: Զգույշ եղեք, որովհետեւ Ռուսաստանը ցանկանում է լինել հայ-ադրբեջանական հակամարտության մրցավարը, դատավորը»,- ասաց նա:

Եվրախորհրդարանի փոխխոսնակի խոսքով՝ Հայաստանն ունի բավականին ուժ՝ հարցի լուծման համար:

«Անկեղծ ասած, կարծում եմ, որ այս հարցում Ռուաստանի աջակցությունը կարող է թերահավատ վերաբերմունք առաջացնել Արեւմուտքի կողմից»,- ավելացրեց Չառնեցկին: