Ինդոնեզիայում խիստ ռեժիմի բանտ (հայտնի է որպես «մահվան կղզի») դագաղներ են բերել, որոնք նախատեսված են թմրանյութերի մաքսանենգությանը համար մահապատժի դատապարտված 9 բանտարկյալների համար:

Մահապատժի սպասողներից մեկն Ինդոնեզիայի քաղաքացի է, մյուսներն օտարերկրացիներ են, այդ թվում երկու ավստրալացի, մեկ ֆիլիպինուհի, 4 նիգերացի եւ մեկ բրազիլացի, հաղորդում է Lenta-ն:

Ինդոնեզիայի իշխանությունները անտեսել են Ավստրալիայի իշխանությունների խնդրանքը՝ ներել իրենց քաղաքացիներին, որոնք դատապարտվել են 2006 թվականին:

Մասնավորապես, Կանբերրան Ջակարտային փող է առաջարկել նրանց պատիժը ցմահ ազատազրկմամբ փոխարինելու դիմաց: