2019թ.-ից Հայաստանում բժիշկներին կգնահատեն կրեդիտային համակարգով։ Այս մասին համապատասխան առաջարկները ներկայացվել են «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման» մասին օրենքի փոփոխությունների նախագծում, ոը կազմել են իշխող Հանրապետական կուսակցության պատգամավորներ Արա Բաբլոյանն եւ Մկրտիչ Մինասյանը։

Կրեդիտային համակարգը պարտադիր կդառնա ավագ եւ միջին օղակների բուժաշխատողների համար։ Կրեդիտները կհաշվարկվեն տեսական գիտելիքների, գործնական հմտությունների եւ ինքնազարգացման համար։  Տեսական գիտելիքները անհրաժեշտ կլինի համալրել Հայաստանում եւ արտասահմանում մասնագիտական սեմինարների եւ դասընթացների միջոցով, իսկ գործնական հմտությունները՝ աշխատավայրում կատարելագործման եւ գիտական պրակտիկայի մասնակցության շնորհիվ։

Եվ ինքնակատարելագործումը պետք է ներառի դասընթացներ, գիտական աշխատությունների հրապարակումներ կամ սեփական հետազոտությունների ցուցադրություններ։ Կրեդիտները պետք է հավաքել ամեն 5 տարին մեկ անհրաժեշտ վկայական ստանալու համար։ Անհրաժեշտ քանակությամբ կրեդիտներ չհավաքելու դեպքում վկայագրերը կտրվեն առաջիկա 5 տարիների ընթացքում այդ կրեդիտները հավաքելու վերապահությամբ։