Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը նախաճաշ են հյուրասիրել Լոնդոնի կենտրոնում հիվանդանոցի մոտ իրենց երկրորդ երեխայի լույս աշխարհ գալուն սպասող երկրպագուներին:

Թագավորական ընտանիքի մի քանի երկրպագուներ արդեն ավելի քան մեկ շաբաթ գիշերում են Պադինգթոնի շրջանի Սուրբ Մարիամի հիվանդանոցի մոտ:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, երկրպագուներից մեկը՝ 50-ամյա Քեթի Մարթինը, ասել է, որ ապրիլի 28-ի առավոտյան երկու տղամարդ թարմ թխվածքաբլիթով լի տուփեր են բերել:

Ուիլյամի եւ Քեյթի երկրորդ երեխան լույս աշխարհ է գալու օրերս: Արարողակարգի համաձայն, երեխայի սեռը նախապես չի հաղորդվում: Եթե դքսուհին ծննդաբերի ապրիլի 29-ին, ապա իրեն եւ ամուսնուն նվեր կմատուցի ամուսնության չորրորդ տարեդարձի առիթով: