Ավստրալիան հետ է կանչել Ինդոնեզիայում իր դեսպանին այն բանից հետո, երբ այսօր՝ ապրիլի 29-ին իրագործվել են 2 ավստրալացիների մահապատժի որոշումները: Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը հայտարարել է, որ երկու երկրների նախարարների մակարդակով հարաբերությունները դադարեցվել են անորոշ ժամանակով, հաղորդում է РСН-ն՝ վկայակոչելով ABC-ն:

Էբոթը հայտարարել է, որ դեսպանին կանչել են խորհրդակցությունների եւ ընդգծել, որ մահապատիժները «մութ պահ» էին Ինդոնեզիայի հետ հարաբերություններում: Նա նաեւ հիշեցրել է, որ Ավստրալիան մի քանի տասնյակ անգամ դիմել է Ինդոնեզիայի իշխանությունների՝ խնդրելով ներել իր քաղաքացիներին:

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն, իր հերթին, բազմիցս հայտարարել է, որ թմրանյութերի մաքսանենգների նկատմամբ ներողամիտ չի լինելու, հաղորդում է РБК-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ինդոնեզիայում մահապատժի են ենթարկել 7 օտարերկրացիների եւ մեկ ինդոնեզացու, որոնք մեղադրվում էին թմրանյութերի մաքսանենգության մեջ: Նրանցից երեքը Նիգերիայից էին, 2-ը՝ Ավստրալիայից, մեկը՝ Բրազիլիայից, մեկը՝ Գանայից:

Ավստրալացին մահապատժից մեկ օր առաջ բանտում ամուսնացել է