Ռուսաստանում Լեհաստաի արտակարգ եւ լիազոր դեսպան Կատաժինե Պելչինսկայա Նալենչին ծանուցում են հանձնել լեհական իշխանությունների կողմից «Գիշերային գայլեր» մոտոակումբի անդամներին իրենց երկիր մուտքի արտոնագիր չտալու համար։
Ռուսաստանում Լեհաստանի դեսպանին հայտնել են, որ ռուսական կողմը առաջվա պես սպառիչ բացատրություններ է սպասում Վարշավայի անհիմն գործողությունների կապակցությամբ, որոնց ոչ այլ ինչ են, եթե ոչ Եվրոպան ֆաշիզմից փրկելու համար զոհվածների հիշատակի պղծում»,- ասված է Ռուսաստանի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ, փոխանցում է «Իզվեստիա»-ն։
Պելչինսկայա Նալենչը հայտնել է, որ այդ մասին կզեկուցի Վարշավա։
Ապրիլի 27-ին լեհ սահմանապահները «Գիշերային գայլեր» ակումբի բայքերներին թույլ չէին տվել հատել լեհական սահմանը։





























