Լոս Անջելեսում դատարանը մեղադրանք է ներկայացրել Bumble Bee Foods ընկերությանն ու նրա 2 աշխատակիցներին ընկերության տեխսպասարկողին ջեռոցում սպանելու առնչությամբ։
Նրանց մեղադրում են անվտանգության կանոնների խախտման համար, որը հանգեցրել է մարդու մահվան, փոխանցում է Gazeta-ն՝ վկայակոչելով NBC News-ը։
62-ամյա Խոսե Մելենան տեխնիկական սպասարկում էր իրականացնում 10.5 մ երկարություն ունեցող ջեռոցում, երբ մեկ այլ աշխատակից, կարծելով, թե Մելենան գտնվում է լոգասենյակում, ջեռոցի մեջ էր լցրել գրեթե 5 տոննա թունա եւ միացրել այն։ Այն պահին, երբ սկսել էին կորած աշխատակցի որոնումները, ջեռոցը տաքացել էր մինչեւ 270 աստիճան։
Աշխատակիցներին սպառնում է մինչեւ 3 տարի ազատազրկում եւ 250 հազար դոլար տուգանք։ Bumble Bee Foods-ի համար առավելագույն տուգանքը կազմում 1.5 մլն դոլար։



























