ԱՄՆ ռազմաօդային ուժերին պատկանող ռազմատրանսպորտային С-135 օդանավը, որը օդ էր բարձրացել ֆրանսիական Ամյեն քաղաքից, կորել է Լա Մանշի երկնքում, հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով Daily Express-ը:

Անհետանալուց առաջ օդանավը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել: Օդանավի բաքում այդ պահին 117 տոննա վառելիք է եղել:

Ամերիկյան ռազմաօդային ուժերի պաշտոնական ներկայացուցիչը չի մեկնաբանում միջադեպի մասին տեղեկությունը՝: