Ղազախստանում կայացել է նորընտիր նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի պաշտոնական երդմնակալության արարողությունը։ Այսիպիսով՝ Նազարբաեւը պաշտոնապես հայտարարվել է Ղազախստանի Հանրապետության նախագահ, հայտնում է Tengrinews.kz-ը։
Աստանայում երդմնակալությունից հետո իր ելույթում Նազարբաեւը թվարկել է 5 արտաքին մարտահրավերները, որոնք սպառնում են երկրի հետագա զարգացմանը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
«Առաջինը աշխարհակարգի ճգնաժամն է, ընդհանուր անորոշության աճը։
Երկրորդ մարտահրավերը համաշխարհային տնտեսության տուրբուլենտությունն է»,- նշել է նախագահը։
Նրա կարծիքով պատժամիջոցային եւ արժութային պատերազմները խնդիրները սրում են աշխարհի բոլոր երկրներում։
Ըստ ղազախ նախագահի՝ երրորդ ճգնաժամը կլիմայի փոփոխությունն է, չորրորդը՝ Կենտրոնական Ասիային սպառնացող համաշխարհային անկայունությունները, իսկ 5-րդ մարտահրավերը, ըստ Նազարբաեւի, գլոբալ ճգնաժամն է եւ համաշխարհային տնտեսության անկայունությունը։





























