Ապրիլի 28-ին Մեքսիկայի Հերերո նահանգի Չիլպանսինգո քաղաքում ուսանողները գրոհել են կրթության նախարարության շենքը եւ ավերել այն, հայտնում են տեղական իշխանությունները։
Ակցիայի մասնակիցները հրդեհել են շենքը, փչացրել գույքը եւ կարեւոր փաստաթղթերը։ Ոստիկանները արցունաքաբեր գազ են կիրառել, որից տուժել են մոտակա մանկապարտեզի երեխաները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ուսանողները պահանջում են դեռեւս 8 ամիս առաջ քննություն հանձնած ուսանողների համար ապահովել խոստացած աշխատատեղերը եւ հետաքննել 2014թ. սեպտեմբերին ուսանողների առեւանգման դեպքերը։



























