Ամերիկյան Stratotanker օդանավը, որը ռադարների տեսադֆաշտից անհետացել էր Լա Մանշի երկնքում, հաջողությամբ վայրէջք է կատարել բրիտանական բազայում:
Boeing KC-135R Stratotanker-ը օդ էր բարձրացել Ֆրանսիայի հարավային Ամյեն քաղաքից տեղի ժամանակով 00.05-ին եւ վերջին անգամ ռադարների կողմից նկատվել էր Դուվրի եւ Կալայի միջեւ ընկած հատվածում, թռիչքից 15 րոպե անց:
Դեռեւս անհայտ է, թե ինչպես է օդանավն անհետացել ռադարների տեսադաշտից:
Մեկ ժամ անց Boeing KC-135R Stratotanker-ը վայրէջք է կատարել Բրիտանիայի Միլդենհոլում գտնվող արքայական բազայում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով The Daily Mail-ը:
Նախնական տվյալներով, Լա Մանշի վրայով թռչելու ժամանակ օդանավում համակարգի խափանում է եղել:



























