Հայաստանի ԱԺ-ն մասնավոր գերեզմանատների մասին օրենքն ընդունել է առաջին ընթերցմամբ: «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» և հարակից օրենքների փաթեթում համապատասխան փոփոխությունների փաթեթւը ներկայացրել էր Կառավարությունը:
Գերեզմանոցի տարածքը չպետք է փոքր լինի 3 հեկտարից, որտեղ մասնավոր գերեզմանատուն կազմակերպելու համար անհրաժեշտ կլինի ստանալ տեղի վարչակազմի թույլտվությունը:
Մասնավոր գերեզմանատան կազմակերպիչը պետք է այդ տարածքում ունենա առնվազն մեկ հոգեհանգստի սրահ, ինչպես նաեւ անատոմիկ: Պետք է ունենալ նաեւ դիակիզարան, ինչպես նաեւ աճյունասափորանոց:
Եթե մահացածի հարազատները չեն երկարաձգում գերեզմանը պահպանելու պայմանագիրը մեկ տարուց ավելի, կազմակերպիչը կարող է հետ վերցնել տարածքը եւ այնտեղ վերաթաղում անել: Մահացածի մասունքները դիակիզվում են ու աճյունասափորներում պահվում 5 տարի: Եթե դրանից հետո էլ պայմանագիր չեն կնքում, կազմակերպիչն իրավունք ունի ոչնչացնել նաեւ աճյուն:





























