Մայիսի երկրորդ կեսին Երեւանում օդի ջերմաստիճանը կհասնի 30-ի։ Այս մասին այսօր` ապրիլի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ ՏԿԱԻՆ Օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Մայիս ամսվա երկրորդ և երրորդ տասնօրյակում, երբ կակտիվանան հարավ-արևմտյան տաք օդային հոսանքները, օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում ցերեկային ժամերին կտատանվի +28-ից մինչև 30 աստիճանի սահմաններում»,- ասաց Սուրենյանը։
Ինչ վերաբերում է մայիսի առաջին տասնօրյակին, ապա մինչև մայիսի 4-ը օդի ջերմաստիճանի էական փոփոխություններ չեն սպասվում, մայրաքաղաքում գիշերը սպասվում է +11-ից մինչեւ 13 աստիճան տաքություն, ցերեկային ժամերին` +24-ից մինչև 26 աստիճան տաքություն։





























