Հանրապետության տարածքում ապրիլի 30-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 30-1-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին հայտնում են, թե Երեւանում ապրիլի 30-ին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +10+12 վաղը ցերեկը՝ +24+26 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +15+20,

Կոտայքում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +15+20,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +15+20,

Լոռիում՝  գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +18+22,

Տավուշում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +20+25,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +15+20,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +22+25,

Արարատում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +23+26,

Արմավիրում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +23+26,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +15+20,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +23+26,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +25+30,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +20+24,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +21+25: