Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԵՏՄ երկրներին կոչ է արել համաձայնության գալ սեփական արտադրողներին պաշտպանելու հարցի շուրջ։ Ապրիլի 29-ին Բելառուսի Ազգային ժողովում ունեցած ելույթում նա օրինակներ է բերել, թե ինչպես է ներկրվող արտադրանքը վնասում տեղական արտադրողին։
Բելառուս նախագահը նշել է ԵՏՄ երկրներում իրենց երկրների արտադրողների պաշտպանության հարցում դրսեւորած տարբեր մոտեցումները։ «Երբ անկում էր ապրում ռուսական ռուբլին մենք Ռուսաստանի դեմ ոչինչ չձեռնարկեցինք։ Ի՞նչ արեց Ղազախստանը։ Նա ուղղակի փակեց ռուսական ապրանքների ներկրման ճանապարհը, որը խանգարում էր իր արտադրողներին եւ արգելեց դրանց վաճառքը Ղազախստանի տարածքում։
Իսկ մե՞նք ինչ արեցինք։ Պետք չէ նման բաներ անել, քանի որ մեզ էլ կարող են արգելել։ Սակայն պետք է աստիճանաբար պայմանավորվել»,-ասել է Լուկաշենկոն։





























