ՀՀ կառավարությունը կորոշի կոսմետիկ միջոցներ ներկրողների նկատմամբ հսկողության հարցը։ Այս մասին ապրիլի 29-ին խորհրդարանում հայտարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը։
Որպեսզի ներկրողներին հնարավորություն տրվի իրացնել այն ապրանքը, որը գնվել է մինչեւ կոսմետիկայի վրա կնիքներ դնելու պահանջն ուժի մեջ մտնելը, 2014թ. ապրիլի 1-ից Ֆիննախը թույլ է տվել դիմել մատակարարին նույն ապրանքի համար նոր հաշիվ դուրս գրելու խնդրանքով, որից հետո հնարավոր կլինի վերահսկիչ կնիքներ ստանալ եւ օրինական ճանապարհով իրացնել ապրանքը։
«Խնդիրն առաջացել էր առանց փաստաթղթավորման կոսմետիկա ներկրող սուբյեկտների մոտ, որոնք հայտարարում են, որ իրենց մատակարարները փակվել են։ Իրականում իրավիճակը մի փոքր այլ է», պարզաբանեց Հարությունյանը։





























