Ֆրանսիական բազմաթիվ թերթեր եւ ամսագրեր նյութեր հրապարակեցին Հայոց ցեղասպանության թեմայով: Հիմա հերթը «Le Figaro-Histoire» ամսագրինն է:
Ըստ «Nouvelles d'Arménie»-ի, 2015 թվականի ապրիլ-մայիսի համարում ամսագիրը 12 էջ է նվիրել «մոռացված Հայոց ցեղասպանությանը»:
Համարի նպատակն է՝ հիշեցնել 1915-23 թվականներին երիտթուրքերի կառավարության կողմից իրականացված 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին, որը Օսմանյան կայսրության 1.5 մլն հայի կյանք խլեց:





























