Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են ուկրաինական ճգնաժամը, հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Զրույցի ընթացքում նախարարները հավանություն են տվել Շփման խմբի աշխատանքային 4 ենթախմբերի ստեղծման գաղափարին՝ որոնք կհետեւեն կողմերի կողմից մինսկյան պայմանավորվածությունները պահպանելուն:

Մասնավորապես, նշվել է հրադադարի ռեժիմը պահպանելու, ծանր տեխնիկան հետ քաշելու եւ Ուկրաինայում սահմանադրական փոփոխություններ անցկացնելու անհրաժեշտությունը: Լավրովն ընդգծել է նաեւ Կիեւի եւ Դոնեցկի ու Լուգանսկի միջեւ ուղիղ երկխոսության հաստատելու անհրաժեշտությունը:

Բացի այդ, կողմերը քննարկել են Սիրիայում, Լիբիայում եւ Եմենում ստեղծված իրավիճակը: