«Թուրքական հոսք» նախագծի վերջին՝ 4-րդ, ճյուղը կկառուցվի 2020 թվականին: Այս մասին հայտարարել է ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդեւը: Նրա խոսքով աշխատանքներն ընթանում են ըստ գրաֆիկի, եւ ծովային, եւ ստորգետնյա հատվածներում:
Ներկայումս միջկառավարական համաձայնագիր է պատրաստվում Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ, ինչպես նաեւ աշխատանքի պլան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Խոսքը Թուրքիայի համար նախատեսված 14 մլրդ խմ եւ Եվրոպայի համար նախատեսված 50 մլրդ խմ գազի մասին է:
Մեդվեդեւը նաեւ հայտնել է, որ «Գազպրոմը» պատրաստ է 4 տարի անց գազի մատակարարումներն սկսել «արեւելյան միջանցքով» («Սիբիրի ուժ» գազատարով, որի հզորությունը տարեկան 30 մլրդ խմ է) դեպի Չինաստան:




























