Մոլդովայի իրավապահ մարմինները մտադիր են ստուգել երկրի վարչապետ Կիրիլ Գաբուրիչի կրթության վերաբերյալ փաստաթղթերի իսկությունը։ Նման խնդրանքով ոստիկանություն է դիմել երկրի Լիբերալ կուսակցությունը։

Մամուլում վարչապետի անունով կեղծ դիպլոմ տալու մասին  տեղեկությունների հայտնվելուց հետո հարուցվել է քրեական գործ։

Կրթության նախարարության տեղեկություններով՝ Մոլդովայի վարչապետն ավարտել է տեղի միկրոէլեկտրոնիկայի քոլեջը, Մոլդովայի տնտեսական ակադեմիան եւ Քիշինեւի մասնավոր համալսարաններից մեկը։ Սակայն տեղական թերթերից մեկը հայտնել էր, որ վարչապետը չունի միջնակարգ կրթության վկայական եւ համապատասխանաբար՝ չէր կարող ԲՈՒՀ ընդունվել։