Moody's  գործակալությունը իջեցրել է Հունաստանի պետական պարտատոմսերի վարկանիշը Caa1-ից մինչեւ Caa2 մակարդակ։Կանխատեսումը բացասական է, հայտնում է գործակալության կայքը։

Caa2 վարկանիշը տրվում է բարձր վարկային ռիսկով շատ ցածր որակի պարտատոմսերին, որոնք դեֆոլտից 3 քայլ են հեռու, տեղեկացնում  է Lenta-ն։

Ավելի վաղ Standard & Poor's միջազգային գործակալությունը Հունաստանի երկարաժամկետ վարկային վարկանիշը իջեցրել էր  B-ից մինչեւ CCC+։ Ընդ որում կարճաժամկետ վարկանիշը  B-ից իջեցվել է C մակարդակ, ինչը նախադեֆոլտային մակարդակ է։