ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն արդյունավետ եւ դրական է գնահատել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումը: Նա այդ մասին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«Արդյունավետ եւ դրական հանդիպում Փարիզում արտգործնախարար Նալբանդյանի հետ: Հայաստանը բաց է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունների համար»,- գրել է Ուորլիքը:

Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալդբանդյանը ապրիլի 28-29-ին աշխատանքային այցով մեկնել է Փարիզ։