ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հույս է հայտնել, որ Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին ամառային խաղերին հայ մարզիկների մասնակցությունը կօգնի վստահություն կառուցելուն: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

 «Մենք հուսով ենք, որ Բաքվում կայանալիք «Եվրոպական խաղեր- 2015»-ին հայ մարզիկների մասնակցությունը կարող է օգնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում հավատ եւ վստահություն կառուցելուն»,- գրել է Ուորլիքը:

Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալդբանդյանը ապրիլի 28-29-ին աշխատանքային այցով մեկնել է Փարիզ։ Նա հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: