Զինվորական պարտականությունները կատարելիս՝ հակառակորդի կողմից հրազենային վնասվածք ստացած ժամկետային զինծառայող Գեւորգ Եղիազարյանի բուժման համար գումար կհավաքի նաեւ կառավարությունը: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Մեր քաղաքացիները սկսել են գումար հավաքել Գեւորգին օգնելու համար: Մենք ողջունում ենք այդ նախաձեռնությունը եւ շնորհակալություն հայտնում բոլորին: Մենք նույնպես մտադիր ենք աջակցություն ունենալ այդ հարցում»,-ասել է Աբրահամյանը:

Նշենք, որ վիրավորված զինծառայողի բուժման համար 56 հազար ԱՄՆ դոլար է անհրաժեշտ: Գումարի մեծ մասը՝ 40 հազար ԱՄՆ դոլարը, հավաքվել է:

Հիշեցնենք, որ Գեւորգ Եղիազարյանը վիրավորվել է 2011թ. դեկտեմբերի 27-ին,  վնասվել է նրա ողերն ու ողնաշարը: Արդեն 3 տարի զինծառայողը տեղաշարժվել չի կարողանում: Հարազատների խոսքով՝ նրա բուժումը հնարավոր է միայն Իսրայելում:

Գեւորգ Եղիազարյանին օգնելու համար Յունիբանկ-ում բացվել է հաշվեհամար հոր՝ Էդիկ Եղիազարյանի անունով:
AMD 24100321447500

USD 24100321447501

EUR 24100321447502

Gofundme կայքում նույնպես հաշվեհամար է բացվելով՝ դրամական փոխանցումներ կատարելու համար: