Թուրքիայում կրոնական արարողությունների հետ կապված նոր օրենքի հիման վրա Ստամբուլի հայկական Մխիթարյան դպրոցում աղոթասենյակ է բացվել։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Ստամբուլի Բոմոնտի Մխիթարյան դպրոցի տնօրեն Գարեգին Պարսամյանը հայտնել է, որ իրենց դպրոցն օգտվել է 2014-ին թուրքական կառավարության կողմից ընդունված օրենքից, որով թույլատրվում է ուսումնական հաստատություններում աղոթքի սենյակ ունենալ։

Նշվում է, որ աղոթքի սենյակի բացմանը մասնակցել են Ստամբուլի հայ հոգեւորականներ եւ թուրք քաղաքական գործիչներ։