Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բրիտանիայի թագուհի-մայր Եղիսաբեթ Բաուզ Լայոնը Բուքինգհեմյան պալատում սովորել է կրակել առնետների վրա՝ նացիստների հավանական գրոհների սպասելիս, հաղորդում է The Telegraph-ը:
Նրա զարմուհի Մարգարեթ Ռոդեսը պատմել է, որ թագուհի մայրը վախենում էր, որ իրեն՝ ընտանիքի հետ միասին, կառեւանգեն նացիստ պարաշյուտիստները, եւ որոշել էր կրակել սովորել: Դա տեղի էր ունենում պալատի այգիներում: Ռոդեսի խոսքով, ռմբակոծություններից վախեցած բազմաթիվ առնետներն իդեալական թիրախ էին դրա համար, հաղորդում է Gazeta-ն:
Թերթը հիշեցնում է, որ թագուհի-մայրը հրաժարվում էր լքել Լոնդոնը եւ տարհանել երեխաներին:





























