McDonald's ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է իր ցանցի ճաշացանկից հանել երեք ուտեստներ, հաղորդում է CBS News հեռուստաալիքը:
Նշվում է, որ մասնավորապես, ճաշացանկից կհանվի 6 տեսակի հավով սենդվիչներ: Ընկերության ներկայացուցչի խոսքով, դա թույլ կտա արագացնել պատվերների կատարման գործընթացը:
Այդ որոշումն ընդունվել է ծախսերի կրճատման ծրագրի շրջանակներում, հաղորդում է Gazeta-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ McDonald's-ի զուտ շահույթը 2015-ի առաջին եռամսյակում կրճատվել է 33 տոկոսով՝ նախորդ տարվա համեմատ եւ կազմել 811,5 մլն դոլար:




























