Կատարը մտադիր է Ֆրանսիայից 24 հատ Դասսո «Ռաֆալ» տեսակի կործանիչ գնել։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայի նախագահի աշխատակազմից։

Պլանավորվում է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մայիսի 4-ին կժամանի Դոհա, որտեղ եւ կստորագրվի պայմանագիրը։  Ինչպես գրում էAFP-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները, գործարքը արդեն որոշված է։

Գործարքի գումարը կազմել է 7.06 մլն դոլար, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը՝ Reuters-ին հղումով։