Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել Սամվել Շառոյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Երեւանի քաղաքապետարանից:

Ապրիլի 30-ին տեղի է ունեցել Երեւանի ավագանու հերթական նիստը: Նախքան օրակարգի հարցերին անցնելը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ Սամվել Շառոյանը Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: Քաղաքապետը նաեւ նշել է, որ նա, օրենքով սահմանված կարգով, կշարունակի մնալ Երեւանի ավագանու անդամ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էինք, որ Ներքին Չարբախի նախկին գյուղապետ, այժմ Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Սամվել Շառոյանի նկատմամբ  Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը հետախուզում է հայտարարել: Այս պատմությանը հանգամանալից անդրադարձել ենք, մանրամասներն այստեղ: