Բելգիայի ֆրանսիական համայնքի խորհրդարանի անդամները լիագումար նիստի ժամանակ մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Այս մասին գրում է La Libre թերթը։

Խորհրդարանի նախագահ Ֆիլիպ Կուրարը  իր բացման խոսքում հարգանքի տուրք է մատուցել 1.5 մլն զոհերի հիշատակին։ «Ժողովրդավարության դեպքում մենք չենք կարող ընդունել, աջակցել կամ խրախուսել բարբարոսական ակտերի կատարումը»,- ասաց նա։