ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆտիմիուն աշնան սկզբին հնարավոր է այցելի Ադրբեջան: Այս մասին  հայտնել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի ագրարային քաղաքականության հարցով  կոմիտեի նախագահ, ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովում  ադրբեջանական պատվիրակության անդամ՝ Էլդար Իբրահիմովը: «ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի ընտրություններից հետո Պետրոս Էֆտիմիուն  հայտնել է ինձ՝ սեպտեմբերին Բաքու այցելելու իր մտադրության մասին: Կկայանա այդ այցը, թե ոչ, ստույգ  չեմ կարող ասել, սակայն նա հայտարարել է, որ կփորձի իրականացնել այն»,-նշել է պաշտոնյան: Նա նաեւ հավելել է, որ իրեն ուրախացնում է այն փաստը, որ ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նոր նախագահ է ընտրվել հենց Պետրոս Էֆտիմիուն, ում թեկնածությունը պաշտպանել է  ադրբեջանական պատվիրակությունը:

Հիշեցնենք, որ Պետրոս Էֆտիմիուից առաջ  ԵԱՀԿ նախագահը Ժոաո Սոարեշն էր: