Իսպանիայի  Խիխոն քաղաքում նախկին բարմենին 48 տարվա ազատազրկման են դատապարտել գործընկերներին ալկոհոլիզմի դեմ պայքարի դեղամիջոցով թունավորելու փորձ կատարելու համար։ Այս մասին տեղեկացնում է EFE-ն։ Դատական գործընթացի ժամանակ պարզվել է, որ 57-ամյա տղամարդը 2005-2012թթ.  պարբերաբար իր 19 գործընկերների բաժակի մեջ ալկոհոլիզմի դեմ կիրառվող դեղամիջոց է լցրել։

Մեղադրական  կողմը պնդում է, որ նման կերպ նա պայքարում էր իր մրցակիցների դեմ. նրանցից շատերը թուլություն ու գլխապտույտ էին զգում, ինչի հետեւանքով ազատվել էին աշխատանքից, գրում է Gazeta-ն։

Տղամարդը նաեւ հանցակից է ունեցել, սակայն դատարանը նրան արդարացրել է։