Կոլումբիայի Գերագույն դատարանը երկրի հատուկ ծառայության նախկին ղեկավար Մարիա Պիլար Ուրտադոյին դատապարտել է 14 տարվա ազատազրկման՝ նրան մեղավոր ճանաչելով ընդդիմադիր քաղաքական գործիչների, դատավորների եւ լրագրողների հաղորդագրություններին հետեւելու համար։ Ուրտադոն Ալվարո Ուրիբեի նախագահության օրոք ղեկավարում էր Անվտանգության դեպարտամենտը։  տեղեկացնում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Ուրիբեի մեկ այլ համախոհ՝ նրա աշխատակազմի նախկին ղեկավար Բերնարդո Մորենոն 8 տարվա տնային կալանքի է դատապարտվել։ 2010թ. Ուրիբեի նախագահության ժամկետի լրանալուց հետո, Ուրտադոն հեռացել էր Պանամա։

Սակայն 2014թ. Պանամայի Գերագույն դատարանը զրկել էր նրան քաղաքական փախստականի կարգավիճակից, եւ Ուրտադոն հանձնվել էր Կոլումբիայի իշխանություններին։