Մեքսիկայի Հերերո նահանգի Իգուալապայի շրջանում բախումների հետեւանքով սպանվել է 8 մարդ, որոնցից 2-ը՝ ոստիկան:
Իրավապահ մարմինների փոխանցմամբ, Կոստա Չիկայի շրջանի, այսպես կոչված, ինքնապաշտպանության ոստիկանական ջոկատներն, իբր մեքենայի թափքում երկու ձերբակալվածների են բերելիս եղել, երբ ճանապարհին իրենց փորձել են կանգնեցնել ոստիկանները: Փոխհրաձգություն է սկսվել, նահանգի ոստիկանությանը օգնության են հասել հարեւան Օմետեպեկի շրջանի ոստիկանները, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Ոստիկանական ինքնապաշտպանության ջոկատները ստեղծվում են տեղի բնակիչներից: Դրանց սկզբնական նպատակը եղել է կազմակերպված հանցավորությանը դիմակայելը, սակայն հաճախ իրենք են սկսում զբաղվել անօրինական գործունեությամբ:
Տվյալ խումբը գլխավորել է ինքնապաշտպանության տեղի ջոկատների նախկին առաջնորդ Էլիսեո Վիլյարը, որի դեմ իշխանությունները մի շարք մեղադրանքներ են առաջադրել, այդ թվում առեւանգումների եւ շորթման:
Իրավիճակին միջամտել են բանակի ստորաբաժանումները: Փոխհրաձգության արդյունքում հաջողվել է նրան ձերբակալել:




























