Երեւանի կենդանաբանական այգին այս տարի կբացվի մեկ ամիս ուշացումով: Ի տարբերություն նախորդ տարիներին՝ այս տարի այգին կբացվի հունիսի 1-ին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը:
Նա նշեց, որ այգին ուշ բացելու պատճառներից մեկն այնտեղ իրականացվող լայնածավալ շինարարական աշխատանքներն են:
«Երեւանի քաղաքապետարանը այնտեղ մեծ ծրագիր է իրականացնում բարեկարգման եւ զարգացման շրջանակներում: Այգու բացումը հետաձգելու պատճառներից մեկն էլ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներն էին»,-ասաց Արթուր Գեւորգյանը:
Նա նշեց, որ այժմ հրաշալի անակնկալ է սպասվում այցելուներին, Կենդանաբանական այգում աշխատանքները այսքանով չեն ավարտվի, 2017թ կունենանք միջազգային չափանիշներին համապատասխան Կենդանաբանական այգի:




























