Պոտսդամի Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարանի բակում, ապրիլի 28-ին, տեղի է ունեցել գերմանացի քանդակագործ Ռոլանդ Շթելթերի կողմից պատրաստված` Յոհաննես Լեփսիուսի հիշատակը հավերժացնող հուշակոթողի բացման արարողությունը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ բացման արարողությանը ելույթներով հանդես են եկել Բրանդենբուրգ երկրամասի գիտության, կրթության եւ մշակույթի նախարար, պրոֆեսոր Սաբինե Քունստը, Պոտսդամի քաղաքապետ Յան Յակոբսը, Գերմանիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Աշոտ Սմբատյանը եւ Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարանի տնօրեն Ռոլֆ Հոսֆելդը:

Կազմակերպիչներն իրենց ելույթներում հատուկ նշել են, որ խորհրդանշական է, երբ ամբողջ աշխարհում նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, «հայ ժողովրդի պահապան հրեշտակ Յոհաննես Լեփսիուսի» հիշատակին նվիրված հուշակոթողի բացումը տեղի է ունենում նույն օրերին: