Եգիպտոսի ուժայինները Սինայի թերակղզու հյուսիսում 7 գրոհային են ոչնչացրել։ Արմատականները սպանվել են Էլ Արիշ եւ Շեյխ Զուվեյդ քաղաքների շրջանում։
Եւս 6 գրոհային վիրավորվել է, 17-ը՝ ձերբակալվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
2013թ. Եգիպտոսում իսլամիստների իշխանազրկումից հետո երկրում բռնության ալիք է բարձրացել, իսկ Հյուսիսային Սինայը դարձել է երկրի քարտեզի վրայի «թեժ կետը»։ Այնտեղ գրեթե ամեն օր հարձակումներ են իրականացվում զինված ուժերի վրա։





























