Դքսուհի Քեյթ Միդլթոնը, որը պատրաստվում է երեխա ունենալ, տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին հայտնում է Քենսինգթոնի պալատի պաշտոնական Թվիթերը։
«Քեմբրիջի դքսուհին ժամը 6-ին տեղափոխվել է Լոնդոնի Սուրբ Մարիամի հիվանդանոց։ Նա ծննդաբերության վաղ փուլում է գտնվում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ արքայազն Չարզլը հույս էր հայտնել, որ ինքը թոռնուհի կունենա։





























