Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը հաստատել է Թեմիր Սարիեւի թեկնածությունը երկրի վարչապետի պաշտոնին։ Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Նախագահը համապատասխան հրաման է ստորագրել, որով հաստատել է կառավարության նոր կազմը, գրում է ՏԱՍՍ-ը։

Սարիեւի ու նրա կաբինետի անդամների թեկնածությունը 2 օր առաջ հաստատել էին հանրապետության խորհրդարանի պատգամավորները։