Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին մեկ շաբաթով երկարաձգել է վարչապետ Իրաքլի Ղարբաշվիլիի ներկայացրած նախարարների թարմացված ցուցակի ստորագրումը։ Նախագահի խոսքով՝ նա մտադիր է կառավարությանը հնարավորություն տալ հանգիստ պայմաններում վերջնականապես կողմնորոշվել նախարարների ցուցակի հարցում, գրում է «Նովոստի Գրուզիա»-ն։

Հեռուստատեսությամբ ելույթ ունենալիս նախագահը հայտարարել էր, որ «կառավարությունն աշխատում է ֆորս մաժորային իրավիճակում, եւ նա այդ որոշումը կայացրել է քաղաքական գործընթացի առողջացման համար»,- փոխանցում է «Գրուզիա Օնլայն»-ը։

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլին ներկայացրել էր կառավարության նոր կազմը՝ 3 նոր նախարարներով։

Առաջին անգամ երկրի Պաշտպանության նախարարությունը կարող է կին ղեկավարել։ Այդ պաշտոնին առաջադրել են խորհրդարանի խոսնակի կնոջ՝ Թինաթին Հիդաշելիի թեկնածությունը։

Ղարիբաշվիլիի կառավարության վստահության քվե հարցը բարձրացվել էր այն բանից հետո, երբ ապրիլի 29-ին կառավարության 7-րդ անդամը՝ սպորտի եւ երիտասարդության նախարարը, հրաժարական էր տվել։