Չինաստանի հարավում մայիսի 1-ին քարաթափության հետեւանքով զոհվել է 1 զբոսաշրջիկ, եւս 7-ը վիրավորվել են։ Այս մասին տեղեկացրել են տեղական իշխանությունները։
Միջադեպը տեղի է ունեցել Գուանդուն նահանգի հյուսիսում։ Քարերի հոսքը սկսվել է Մեխ կիրճում, տեղեկացնում է ՄԿ-ն՝ վկայակոչելով «Սինհուա» գործակալությունը։
Ըստ նախնական տվյալների՝ քարաթափության պատճառը եղել են հորդառատ անձրեւները։ Զբոսաշրջիկների ազգության մասին ոչինչ չի հաղորդվում։





























