Ռուսաստանում Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի տոնակատարությունները կընթանան ավելի մեծ շուքով, քան 10 տարի առաջ։ Այս մասին Russia Today-ին տված հարցազրույցի ժամանակ պատմել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը։

Նրա խոսքով շքերթին կմասնակցի 15 հազար մարդ։ Այն կկայանա 2 մասով՝ ժամանակակից եւ պատմական։

Պատմական հատվածում 70 տարվա վաղեմության խորհրդային զինվորական համազգեստ հագած զինվորները կանցնեն Կարմիր բանակի զինվորական մասերի դրոշներով։ Կցուցադրվի  նաեւ այն ժամանակաշրջանի ռազմական տեխնիկա։

Ժամանակակից սպառազինությունների ցուցադրության ժամանակ մասնավորապես կներկայացվի ՌՍ-24 «Յարս» հրթիռային համակարգը, զրահափոխադրիչներ (ԲՏՌ) հրետանային սարքավորումեր եւ այլն։

Իվանովը նշել է, որ շքերթներ կանցկացվեն 150 քաղաքներում՝ ոչ միայն Ռուսաստանում, այլ արտասահմանում։