Բուրունդիի մայրաքաղաք Բուժումբուրում բողոքի ցույցերի ժամանակ նռնակի պայթյունի հետեւանքով զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ 2 ոստիկան։  Եվս 2 մարդ վիրավորվել է։

Ապրիլի 26-ին Բուրունդիում բախումները սկսվելուց հետո ընդհանուր առմամբ ձերբակալվել է 600 մարդ։ Համաձայն տեղի ԿՄՄԿ տվյալների՝ առնվազն 7 ցուցարար սպանվել է, 66-ը՝ վիրավորվել։

Աֆրիկյան այս երկրում բախումները սկսվել էին գործող նախագահ Պիեռ Նկուրունզիզայի՝ 3-րդ անգամ նախագահության թեկնածությունն առաջադրելու որոշումից հետո, գրում է Agence France-Press-ը։

Մոտ 300 տարբեր հասարակական կազմակերպությունների երկրի բնակչությանը կոչ էին արել բողոքի ցույցի դուրս գալ՝ «հակասահմանադրական հեղաշրջման դեմ պայքարելու համար»։