Մայիսի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է  Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում օպերատիվ գործունեության վարչության ղեկավարի տեղակալ Սեւերին Շապազին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂՀ-ում ԿԽՄԿ կողմից իրականացվող ծրագրերին առնչվող մի շարք հարցեր։

Երկուստեք կարեւորվել է ԼՂՀ իշխանությունների եւ ԿԽՄԿ միջեւ հաստատված համագործակցության բարձր մակարդակի պահպանման ու հետագա զարգացման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը ներկա է գտնվել նաեւ Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության  ղեկավար Թոմաս Հալիերը։